Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Շահառուն, «պովրը» և «ուտեստը»

Շահառուն, «պովրը» և «ուտեստը»
25.06.2023 | 22:46

Բայց ֆենոմենալ հասարակություն ենք, երկու մասի բաժանվելու համար ուշքներս գնում է, ու առիթը հեչ կապ չունի, կարևորը՝ բաժանվենք:

Իսկ Կրեմլյան ներկայացման առաջին ակտն ավարտվեց: Հաջորդիվ կսկսվի ներկայացման երկրորդ ակտը, որի համար էլ բեմադրվել էր առաջինը: Ռուսերեն ասած՝ полетят головы: Ներկայացման երկու ակտերի բեմադրող շահառուն էլ մեկ հոգի է՝ գերագույն գլխավոր հոգին, ում համար և ճաշակով էլ «պովրը» պատրաստել էր «ուտեստը»:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 6054

Մեկնաբանություններ