Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Մոսկվան պետք է գործի կտրուկ և շատ արագ

Մոսկվան պետք է գործի կտրուկ և շատ արագ
11.09.2023 | 08:47

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն անդրադարձել է կայանալիք ԱՄՆ-Հայաստան ռազմական զորավարժություններին և նշել, որ ոչ մի լավ բան չկա նրանում, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը փորձում է ներթափանցել Անդրկովկաս:

Լավրովը նաև իր տարակուսանքն է հայտնել, որ Հայաստանը հրաժարվում է մասնակցել ՀԱՊԿ զորավարժանքներին, բայց համաձայնում է ԱՄՆ-ի հետ զորավարժանքներ անել:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև կեղծիք է անվանել հայաստանյան պաշտոնյաների այն պնդումները, թե Ռուսաստանն Արցախը հանձնել է Ադրբեջանին:

Նախ շատ զարմանալի է, որ ըստ Լավրովի, ՆԱՏՕ-ի անդամ երկիրը, իբր, հիմա է փորձում թափանցել Անդրկովկաս:

Ի գիտություն պարոն Լավրովի ասեմ, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան և՛ առաջին, և՛ 2016-ի, և՛ հատկապես վերջին արցախյան պատերազմի ժամանակ ակտիվ մասնակցել է և շատ վաղուց ներկա է Անդրկովկասում: Դե թուրքերի տնտեսական ներկայությանը Ադրբեջանում և Վրաստանում չանդրադառնամ:

Իսկ եթե Մոսկվայում մտածում են, որ Թուրքիան

ՆԱՏՕ-ի անդամ լինելով լիովին անկախ քաղաքականություն է տանում, ապա չարաչար սխալվում են:

ՆԱՏՕ-ն Նիկոլի ձեռամբ Հայաստանը մաքրում է ռուսներից Թուրքիայի տակ մտցնելու նպատակով:

Ի գիտություն Լավրովի` այստեղ ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի և Թուրքիայի շահերը համընկնում են:

Ի դեպ, հայաստանյան իշխանությունների հակառուսական հռետորաբանությունից բողոքող Լավրովին հիշեցնեմ, որ հենց իր երկրի ղեկավար Պուտինն է 44-օրյա պատերազմից հետո փրկել Նիկոլի իշխանությունը իր հայտնի հարցազրույցով տրված «Ռոսիա-1»-ին 2020-ի նոյեմբերի կեսերին, որը ցնծություն առաջացրեց քայլիստների մոտ:

Իսկ մինչ ՌԴ-ն զբաղված լինելով ՈՒկրաինայով և որոշ չափով բավարարելով Բաքվի պահանջները մտածում է, թե կարող է սառեցնել իրավիճակն Արցախում, մինչև ժամանակ ունենա զբաղվելու նաև այս հարցով, ԱՄՆ-ը (և ընդհանուր Արևմուտքը), Թուրքիան, Ադրբեջանը և նրանց հսյաստանյան դրածո Նիկոլը շատ արագ հող են նախապատրադտում ռուսներին այստեղից վռնդելու համար:

Պարոն Լավրովը պետք է մի բան հասկանա` Մոսկվան պետք է գործի կտրուկ և շատ արագ, եթե ոչ` շատ ուշ կլինի և՛ Հայաստանի, և՛ ՌԴ-ի հանար:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2254

Մեկնաբանություններ