Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սարգսյան Սերժն ու Քոչարյան Ռոբերտը պարտավոր են պատասխանել Պուտինին

Սարգսյան Սերժն ու Քոչարյան Ռոբերտը պարտավոր են պատասխանել Պուտինին
12.09.2023 | 22:00

Այսօր Պուտին Վլադիմիրն Արցախի տապալման համար պատասխանատու նշանանակեց նաև Սարգսյան Սերժին և Քոչարյան Ռոբերտին:

«Մենք առաջարկել ենք համաձայնության գալ Ադրբեջանի հետ այնպես, որ Քելբաջարն ու Լաչինը, նաև ամբողջ Ղարաբաղը, փաստացի մնան Հայաստանի իրավասության ներքո, բայց Հայաստանի ղեկավարությունը դրա հետ չհամաձայնեց, թեպետ մենք 10-15 տարի փորձում էինք համոզել։ Մեր հարցին՝ ի՞նչ եք անելու, պատասխանում էին՝ կռվելու ենք։ Վերջնարդյունքում հանգեցին այն իրավիճակին, որն այժմ ստեղծվել է»,- ասել է Պուտին Վլադիմիրը:

Ակնհայտ է, որ ՌԴ նախագահը ցանկանում էր ընդգծել «10-15 տարի»-ն: Եթե, որպես ելակետ ընդունենք 2020 թվականը, ապա կստացվի, որ Պուտին Վլադիմիրն ի նկատի ունի 2005-2020 թթ ժամանակահատվածը, երբ Հայաստանում պաշտոնավարել են Քոչարյան Ռոբերտը, Սարգսյան Սերժը և Փաշինյան Նիկոլը:

Փաստորեն, առաջին անգամ Պուտին Վլադիմիրը թափանցիկ կերպով ակնարկեց, որ բացի Փաշինյան Նիկոլից, Արցախի ներկա վիճակի պատասխանատուներն են Սարգսյան Սերժն ու Քոչարյան Ռոբերտը:

Կարծում եմ` վերջիններս պարտավոր են պատասխանել Պուտին Վլադիմիրին: Հակառակ դեպքում, նրանք, Փաշինյան Նիկոլի հետ միասին, ընդմիշտ կարգվում են Արցախի տապալման համար համապատասխանատուներ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2043

Մեկնաբանություններ