Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Կյանքի բանաձև

Կյանքի բանաձև
14.09.2023 | 23:02

Մաթեմատիկա,

ներդաշնակության

հավերժ թագուհի,

մեզ սովորեցրիր,

թե ոնց քայլ առ քայլ

Բարդը պարզեցնենք.

բայց մենք մեծացանք

ու հնարավոր,

նաև անհնար

բոլոր ձևերով

Պարզը բարդացրինք:

Ռուզաննա Պետրոսյան

Դիտվել է՝ 4009

Մեկնաբանություններ