Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայաստանը պետք է «դուրս բերի» Արցախը «Ադրբեջանի կազմից»

Հայաստանը պետք է «դուրս բերի» Արցախը «Ադրբեջանի կազմից»
19.09.2023 | 21:34

Շատ կարևոր է, որ Հայաստանը հնարավորինս շուտ ճանաչի Արցախի անկախությունը։ Ոչ ոք պետք է չկարողանա ասել, թե այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, Ադրբեջանի ներքին հարցն է։ Ցավոք, այս պահի դրությամբ բոլոր մեկնաբանություններն ու «արդարացումներն» այդ երանգավորումն ունեն։

Սա քաղաքական խնդիր է։ Հայաստանը պետք է «դուրս բերի» Արցախը «Ադրբեջանի կազմից»։ Դա հնարավոր է միայն Արցախի անկախությունը ճանաչելով։ Ուրիշ տարբերակ չկա։

Նաև պետք է ռազմական օգնություն ցուցաբերել Արցախին։ Սա նույնպես օրհասական հարց է։ Սա նաև պատերազմի պարտադրանքն է։ Նման վիճակներում միանգամայն այլ տրամաբանություն է գործում՝ նախ պետք է փրկել հայրենակիցներին։ Եթե ՀՀ ԶՈՒ-ն այսօր չփորձի ճեղքել Արցախի բլոկադան, ապա վաղը պատերազմը տեղափոխվելու է ՀՀ տարածք։ Սա չի կարելի չհասկանալ։ Իսկ հասկանալ ու ոչինչ չանելը նույնպես դավաճանություն է։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1826

Մեկնաբանություններ