Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Գոյություններն են երկարացնում ամեն գնով

Գոյություններն են երկարացնում ամեն գնով
20.09.2023 | 19:30

Երբ պետությունը, պետականությունը կործանման եզրին հասցրած ՔՊ կոչվող խմբակի ներկայացուցիչներն են «պետականամետ» կեղծ կոչերով հանդես գալիս՝ հասկանալի է: Գիտեն՝ ինչ դավաճանություն են գործել, գոյություններն են երկարացնում ամեն գնով:

Զզվելի են պատուհասների լատենտ աջակիցները՝ իրենց է՛լ ավելի կեղծ հայրենասիրական տխմար պահվածքով:

Ինչքա՞ն պետք է ոչնչություն լինես, որ աձնական էժանագին շահի համար աջակցես այս հակահայ, հակապետական ուժին:

Հայ ազգի գլխավոր թշնամին նստած է Երևանում: Անհնար է հաղթել արտաքին թշնամուն՝ առանց ներքինի հանդեպ հաղթանակի:

Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 2580

Մեկնաբանություններ