Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Վիժվածքնե՛ր, դուրս եկեք ընդհատակից, ներկայացե՛ք հանրությանը

Վիժվածքնե՛ր, դուրս եկեք ընդհատակից, ներկայացե՛ք հանրությանը
25.09.2023 | 09:01

Արևմտյան աշխարհն ի դեմս Մակրոն Էմանուելի, Միշել Շառլի, գինեկոլոգ ՈՒրսուլայի և այլոց այսօր ծիծաղում են հայերի վրա: Անգամ բութ Բերբոկ Աննալենան է ծիծաղում: Սրանք ասում են. մենք հայերի տունը քանդեցինք փաշինյան նիկոլով, Արցախի մեծ մասը խլեցինք, հիմա էլ դե յուրե ամբողջությամբ խլեցինք հօգուտ մեր թուրք դաշնակիցների, բայց հայերը մեր արածը վերագրում են ռուսներին, կարմիր ներկ են ցփնում ՌԴ դեսպանատան պատերին:

Իհարկե, շատ ճիշտ են ծիծաղում, իրոք հայերը, մեղմ ասած, էշ են: Ոչ թե նկարում պատկերված երկու լակոտը, որոնք իրենց արևին ներկով պղծում են Ռուսաստանի դեսպանատունը, այլ մենք, որ թույլ ենք տալիս այդ վիժվածքներին թթվածին սպառել մեր կողքին:

ՌԴ դեսպանատան «պղծարարներին» ընկերներիցս ոչ ոք չճանաչեց:

Հավանաբար, դրանք ԿԳԲ-ի հետ կապված են, հակառակ դեպքում ռիսկ չէին անի նման քայլի գնալ: Հնարավոր է, հենց ԿԳԲ-ի կողմից էլ ուղարկված են, եթե մինչ օրս հայտնաբերված չեն: Կուզենայի իմանալ դրանց ով լինելը: Չեմ ուզում վիրավորել դրանց մայրերին, քույրերին, կանանց և այլ ցեղակիցներին, պարզապես ասում եմ. վիժվածքներ, դուրս եկեք ընդհատակից, ներկայացեք հանրությանը, մանավանդ որ համոզված եք ձեր արարքի պետքության և «հայրենասիրության» մեջ:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2302

Մեկնաբանություններ