ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հավակնում է ևս մեկ անգամ մարսել հերթական չարագործությունը

Հավակնում է  ևս մեկ անգամ մարսել հերթական չարագործությունը
25.09.2023 | 19:02

Օդից կախված լուրերի համաձայն՝ նիկոլենք Հայաստանում գտնվող արցախցիներին հաղորդել են, որ եթե դուրս գան ցույցերի, չեն թողնի, որ իրենց հարազատները Արցախից Հայաստան գան: Զուգահեռ՝ խոսք են տվել ամեն հնարավորով օգնել: Սա՝ օդից կախված լուրերի համաձայն:

Իսկ գետնի վրա, իրականության մեջ ի՞նչ ենք տեսնում: Ես տեսնում եմ, որ հիմա արցախցիների համար ինչ-որ կարիգներ հոգալու իրարանցման մեջ են և՛ նիկոլ սատարողները, և՛ նիկոլին ակտիվ մերժողները: Սա ի՞նչ է նշանակում:

Սա նշանակում է, որ նույնիսկ նիկոլ մերժողը չի հասկացել, թե ինչի համար է հրապարակ դուրս եկել: Ավելին, նրանք չեն հասկացել, թե ինչպես են այս գործողություններով հենց հիմա նիկոլ սատարում: Որովհետև չեն հասկացել խաղաղ անհնազանդության՝ իշխանության հետ չհամագործակցելու պայքարի էությունը: Հենց հիմա արցախցիների խնդիրը լուծելու պետության գործառույթը նիկոլի վրա է, նիկոլի պատասխանատվությունն է, իսկ նրան մերժողները ջանում են, որ նա հաջողությամբ «սփոփի» իր ձեռամբ հայրենազրկված արցախցիներին:

Շնորհավորում եմ, ևս մեկ անգամ նիկոլը հավակնում է հաղթել և մարսել հերթական չարագործությունը:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2164

Մեկնաբանություններ