ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Պատրաստ եմ անհատույց իրականացնել այդ ծանր աշխատանքը

Պատրաստ եմ անհատույց իրականացնել այդ ծանր աշխատանքը
28.09.2023 | 13:18

Արցախից հարկադիր տեղահանվածների մասով զուտ իրավական ասպեկտներով խիստ անհրաժեշտ աշխատանք կա անելու, հետո ոչ միայն ուշ կլինի, այլև՝ անհնար: Մեկ քրեական գործի վարույթի շրջանակներում հնարավորինս սեղմ ժամկետում հարկ է յուրաքանչյուր բռնի տեղահանվածի հանգամանորեն հարցաքննել՝ կիրառված բռնությունների, թողնված կամ ոչնչացված անշարժ ու շարժական գույքի, դրանց առկայությունը հավաստող ապացույցների և նմանաբնույթ այլ հարցերի առնչությամբ: Քրեական գործին հարկ կլինի կցել ցուցմունքների հավաստիությունը հիմնավորող փաստաթղթեր և այլ ապացույցներ, ընդհուպ՝ հեռախոսներով և այլ սարքավորումներով կատարված նկարահանումները: Օրինակ՝ հարկ կլինի բուժհաստատություններից առգրավել բոլորի հիվանդության պատմությունները. հուսանք, որ բռնության ենթարկվածներն անցնում են բուժզննություն՝ հետագայում պատշաճ փորձաքննություն իրականացնելու համար:

Ինչ խոսք, սա ահռելի ծանր ու աշխատատար գործընթաց է, սակայն, հաշվի առնելով իբր միլիարդների հասնող պատճառված վնասի դիմաց Հայաստանի տարածքներից, մասնավորապես Սյունիքն ամբողջությամբ հանձնելու Թուրքիայի հոխորտանքները, ինչպես նաև այդ մարդկանց կարգավիճակը հստակեցնելու հրատապ հարցադրումները և այլն, վստահ եմ, որ կգտնվեն կամավորներ: Ինքս պատրաստ եմ անհատույց իրականացնել այդպիսի աշխատանք: Մասնագիտական աջակցության համար նպատակահարմար է դիմել նաև միջազգային կառույցներին, ինչը նաև խնդիրը հանրայնացնելու լավագույն միջոցներից է:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 4601

Մեկնաբանություններ