Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նաև այսպես պետք է պայքարել

Նաև այսպես պետք է պայքարել
17.10.2023 | 10:03

Ալիև Իլհամը պղծեց ԼՂՀ դրոշը:

Ըստ ԼՂՀ նախագահ Շահրամանյան Սամվելի «հրամանագրի», ԼՂՀ պետական կառույցները պետք է լուծարվեն 2024 թ. հունվարի 1-ից:

Դա նշանակում է, որ, օրինակ, ԼՂՀ դատախազությունը կամ քննչական կոմիտեն, միանգամայն օրինական հիմունքներով, աշխատելու են ընդհուպ մինչև 2024թ. հունվարի 1-ը:

Այդ իմաստով, ի՞նչն է խանգարում ԼՂՀ իրավապահներին ԼՂՀ պետական դրոշը պղծելու առիթով քրեական գործ հարուցել և մեղադրական եզրակացություն ներկայացնել կրկին մինչև 2024 թ. հունվարի 1-ը գործող ԼՂՀ դատարան:

Նաև այսպես պետք է պայքարել:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2855

Մեկնաբանություններ