Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վերադարձ, թե՞ վերադարձի իմիտացիա

Վերադարձ, թե՞ վերադարձի իմիտացիա
24.10.2023 | 15:17

Արցախցիների վերադարձի հարցը միանշանակ պատասխան չունի, և պետք չէ անվերապահորեն խոսել դրա շահավետության մասին: Եթե այս ողջ էպոպեան սահմանափակվելու է սոսկ մի քանի հազար ճարահատյալ արցախցիների վերադարձով, որոնք անխուսափելիորեն վերածվելու են իտեգրացիոն պատանդների, ինչի դիմաց ադրբեջանական կողմն արդեն «լեգիտիմ» իրավունք է ձեռք բերելու տասնապատիկ անգամ ավելի «փախստականներով» բնակեցնելու՝ սկզբի համար Սյունիքը և ստանալու Նախիջևանն իրենց կապող առնվազն 4 ճանապարհ և այլն, իսկ մյուս արցախցիները «սեփական կամքով» (հիշեք բռնագաղթից հետո Արցախ այցելած ՄԱԿ-ի դիտորդական առաքելության նենգ եզրակացությունը) այդպես էլ զրկված կլինեն իրենց տներից ու կայքից, ապա ինքերդ գնահատեք իրավիճակը:

Վերադարձը պետք է լինի միայն Արցախի անկախությունը ճանաչելով կամ գոնե սեղմ ժամկետում լրացուցիչ հանրաքվե անցկացնելու միանշանակ պարտավորությամբ՝ ՄԱԿ-ի երաշխավորությամբ: Շա՞տ են արտաքին ուժերը տենչում վերադարձ, խնդրեմ:

Վերադարձի իմիտացիա հիշեցնող մյուս տարբերակները սոսկ հակահայկական սցենարներ են, որոնք հանգեցնելու են Հայաստանի ազգագրական կազմը արմատապես վերափոխելուն՝ դրանից բխող հանրահայտ հետևանքներով հանդերձ:

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.Գ. Արցախցիները չեն կարող անորոշ կարգավիճակով շարունակել իրենց գոյությունը՝ կամ ՀՀ քաղաքացի են կամ փախստական, ապաքաղաքացիությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է ....

Դիտվել է՝ 3723

Մեկնաբանություններ