Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Իշխանության բոլոր ընդդիմախոսներն ու տարբերվող կարծիք ունեցողներն ուժայինների խոշորացույցի տակ են

Իշխանության բոլոր ընդդիմախոսներն ու տարբերվող կարծիք ունեցողներն  ուժայինների խոշորացույցի տակ են
05.11.2023 | 20:14

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դեմ իշխանության իրականացվող քաղաքական հետապնդումները գալիս են լրացնելու տարբեր մասնագիտությունների և զբաղմունքի տեր անձանց նկատմամբ վերջին տարիներին տեղի ունեցող ճնշումների և կամայականությունների շարքը:

Այս հետապնդումների հետևանքները բոլորը գիտեն` մեկի գործը տարիներով «քննում» են, մեկը` տնային կալանքի մեջ է, մեկի` երկրից

բացակայելն է փակ, մյուսները` պարզապես նստած են, դեռ չեմ խոսում Արմեն Գրիգորյանի մասին, ով բոլորիս աչքի առաջ դատարանում մահացավ:

Անակնկալ բան տեղի չի ունեցել, որովհետև իշխանության բոլոր ընդդիմախոսներն ու, առհասարակ, տարբերվող կարծիք ունեցողները, ուժայինների խոշորացույցի տակ են, իսկ նրանք էլ, ըստ գրաֆիկի, գործում են և ապահովում ճնշումների ընթացքը:

Տրգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4297

Մեկնաբանություններ