Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Սա մեր խայտառակությունն ու ամոթն է

Սա մեր խայտառակությունն ու ամոթն է
27.11.2023 | 10:55

Ի՜նչ օրին ենք հասել, որ բարեկամ օս ժողովրդի ղեկավարներից մեկը բացահայտ նշում է, որ Հայաստանի ղեկավարը դավաճան է;

Դե իսկ Նիկոլ երկրպագող զանգվածին դա չի հետաքրքրում կամ էլ հիմա անեծքներով և հայհոյանքներով կհարձակվեն Գագլոևի վրա:

Դրանք թքած ունեն ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ու հայ ժողովրդի վրա:

Դրանց մի կտոր թուլափայ քից ու մի կտոր լափ տուր ու այդ մասսան պատրաստ է լիզել թուրքի կոշիկները:

Հա՛, մեկ էլ նիկոլականները ուղղակի հրճվում են անասնական լուրերից և ինչ-որ մի հարուստ մարդու հետ կապված վատ լուրերից:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2542

Մեկնաբանություններ