Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Փորձում է «մաքրել» ու «մաքրվել»

Փորձում է «մաքրել» ու «մաքրվել»
13.12.2023 | 14:40

Փաստորեն, Փաշինյանը հայատյաց ֆաշիստական Ադրբեջանին գնահատում է որպես «մարդասիրական արժեքներով առաջնորդվող» երկիր։ Էլ ուրիշ ի՞նչ կերպ կարելի է հասկանալ Ալիևին ուղղված նրա հետևյալ գովասանքը. «Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով և որպես բարի կամքի ժեստ՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի»։

Բայց նմանատիպ մանիպուլյատիվ կապիկություններով ոչ Ալիևն է երբևէ մաքրվելու, ոչ էլ ամեն գնով նրան «մաքրել» փորձող Փաշինյանը։ Պատմությունն իր հստակ գնահատականն արդեն տվել է այս երկու կարճամիտ խամաճիկներին, թեև նրանք այդ մասին դեռ տեղյակ չեն։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 2500

Մեկնաբանություններ