Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ինչ կարելի է անել բանակից փախածների հե՞տ

Ինչ կարելի է անել բանակից փախածների հե՞տ
13.12.2023 | 22:27

Վերջին տարիներին տասնյակ հազարավոր մարդիկ փողով ազատվել են զինվորական ծառայությունից:

Գաղտնիք չէ նաև, որ Փաշինյանի թիմակիցների մեծ մասն այս կամ այն եղանակով ազատված են ծառայությունից:

Հիմա Ազգային Ժողով կոչվող ախոռը քննարկում է, թե ինչ կարելի է անել բանակից փախածների հետ:

Այ քեզ բան:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4651

Մեկնաբանություններ