ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Ղարաբաղյան «քեյսը» կրկին վերադառնալու է միջազգային օրակարգ

Ղարաբաղյան «քեյսը» կրկին վերադառնալու է միջազգային օրակարգ
28.12.2023 | 07:18

Իսկ մինչ վերադառնալը, տարբեր կենտրոններ փորձելու են իրենց մոտ պահել Արցախի Հանրապետության լիազոր մարմինը։ Կլինի դա վտարանդի կառավարություն, թե այլ անուն կունենա, բայց աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններ փորձելու են այն պահել իրենց ազդեցության տակ, այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, հանուն կարճաժամկետ շահի, պատրաստ են ոչնչացնել մի գործիք, որը իրականում հնարավոր չէ վերացնել։

Կգա մի օր, երբ Արցախի Հանրապետության վտարանդի առաջնորդները կունենան ընտրություն` որպես կենտրոն ունենալ Հայաստա՞նը, թե՞ ավելի հզոր խաղացողի հովանու ներքո գործել։

Երկրորդ ընտրության պարագայում Հայաստանը կկորցնի իր ազդեցության կարևոր գործիքը և ապագա իրադարձությունների վրա ազդելու հնարավորությունը։

Իսկ Արցախի Հանրապետության առաջնորդների ներկա վարքագծի վրա զարմանալ կարելի է։

Չի կարելի ուշացած կրակոցով արդյունք ստանալ, ինչպես որ չի կարելի ժամանակից շուտ կրակոցով թիրախ խոցել։

Ու ովքե՞ր են խորհրդատուները, զարմանալ կարելի է:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 6544

Մեկնաբանություններ