Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ես խոմ թուրք չե՞մ»

«Ես խոմ թուրք չե՞մ»
29.12.2023 | 20:12

Անցած դարի ութսունսկաներն էին, ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագիր Արտաշես Յայլոյանի հետ Ղափան, Մեղրի էինք գնացել հաղորդաշար պատրաստելու:

Մեկ շաբաթ շրջագայելուց հետո մեզ հրավիրեցին հրաժեշտի ընթրիքի։

Հիմա լավ չեմ հիշում գործկոմի նախագահն էր, թե շրջկոմի երկրորդ քարտուղարը ազերի էր, առանց ակցենտի մաքուր հայերեն էր խոսում։ Սեղանի շուրջ ջերմ ու անկեղծ զրույց էր։ Արտաշես Յայլոյանը ազերի պաշտոնյային հարցրեց.

- Քանի՞ երեխա ունես:

- Յոթ,-հպարտանալով ասաց նա ու նույն հպարտությամբ էլ շարունակեց,-ութերորդն էլ ճամփին է…

Սեղանի շուրջ նստած չորս հայեր էինք։ Արտաշեսը հարցրեց,

թե մե՞նք քանի երեխա ունենք:

Պարզվեց, որ մենք, չորս հայերով, ընդամենը հինգ երեխա ունենք:

Հետո Արտաշեսը կատակով դիմեց ազերի պաշտոնյային,

- ՈՒթն էլ մի կնոջի՞ց:

- Մի կնոջից,- հարցից մի քիչ նեղված ձևանալով պատասխանեց ազերին ու ավելացրեց.

- Ես խոմ թուրք չե՞մ…

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 7048

Մեկնաբանություններ