Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Անգամ իտալացիները չեն մոռանում մեր Կիլիկիայի թևավոր առյուծին

Անգամ իտալացիները չեն մոռանում մեր Կիլիկիայի թևավոր առյուծին
06.01.2024 | 21:53

Այսօր` հունվարի 6-ը, նաև Հայոց Կիլիկիա թագավորության հիմնադրման օրն է` մեր երբեմնի կերտած պետականության օրն է։

Անգամ իտալացիները չեն մոռանում մեր Կիլիկիայի թևավոր առյուծին` օրիգինալը Վենետիկում է, իսկ փոքր քանդակները ամենուրեք:

Այս մեկը Միլանում մեզ` զբոսաշրջիկներիս, հիշեցնում է իր ներկայության մասին:

Սարգիս ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ

Դիտվել է՝ 7776

Մեկնաբանություններ