Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Մեծ ականներ՝ խաղաղության պայմանագրի տակ

Մեծ ականներ՝ խաղաղության պայմանագրի տակ
23.01.2024 | 14:33

Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ նախատեսվող խաղաղության պայմանագիրը ներկայացնում է որպես պողպատե բարաթ, որը միանգամից լուծելու է հայ-ադրբեջանական հարաբերությունների բոլոր խնդիրները և պողպատի ամրության խաղաղություն է հաստատելու: Իրականում այդ պայմանագրի տակ բազում ականներ կան, որոնք կարող են պայթել: Նախ, հայտնի չէ, թե որտեղ է ստորագրվելու այդ պայմանագիրը, Ռուսաստանը ցանկանում է, որ այն Մոսկվայում ստորագրվի, Ռուսաստանը աշխարհի աչքին հանդես գա որպես խաղաղարար միջնորդ, ԱՄՆ-ը և Եվրոպան դրան դեմ են։ Մոսկվայի միջնորդ լինելու դեպքում հարց է ծագելու՝ Մոսկվան ապահովելո՞ւ է պայմանագրի կետերի անշեղ կատարումը, թե՞ դրանք խախտվելու են 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի նման։ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ինքնիշխան երկրների միջև պայմանագրի երաշխավորներ պետք չեն, սակայն եթե երաշխավորներ չլինեն, ո՞վ է արձանագրելու, արձագանքելու, եթե Ադրբեջանը տարբեր պատրվակներով խախտի պայմանագրի դրույթները:

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2902

Մեկնաբանություններ