ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Անզորության զգացողություն սերմանելը պատերազմի ամենակարևոր բաղադրիչներից է

Անզորության զգացողություն սերմանելը պատերազմի ամենակարևոր բաղադրիչներից է
12.03.2024 | 07:33

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության թեմայով ադրբեջանական նյութերն օգտագործելը շատ մեծ զգոնություն ու զգուշավորություն է պահանջում. պետք է հասկանալ, որ այդ ամենը մեր դեմ մղվող տեղեկատվական, հոգեբանական պատերազմի մաս է։ Նպատակը նրանց հարցազրույցները հայ հանրության դեմ օգտագործելն է։

Անկախ այդ անձանց հանդեպ մեր անհատական վերաբերմունքից, պետք է հասկանալ, որ նրանք գտնվում են ճնշումների ներքո, բարդ իրավիճակում։

Ես հորդորում եմ նաև մեր մամուլի ներկայացուցիչներին շատ զգուշավորությամբ վերաբերվել այդ հրապարակումներին, հասկանալ նպատակները, ուղերձները, ոչ թե զուտ որպես տեղեկատվություն տրամադրել հայ հանրությանը։

Ինքս ամենօրյա մակարդակով առնչվում եմ ադրբեջանական քարոզչության հետ, միշտ զտում եմ դա, ներկայացնում մեկնաբանություններով և նաև նշում դիմակայման հնարավորությունների մասին։

Կարևոր է հասկանալ, որ այսօր պատերազմը մղվում է նաև մեր ուղեղներում, մեզ ուղեղով խեղճացնելն ու անզորության զգացողություն սերմանելը պատերազմի ամենակարևոր բաղադրիչներից է, ուստի զգույշ լինենք ու զգոն այդ քարոզչության հանդեպ։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 2730

Մեկնաբանություններ