Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Թուրքի բռնած ճամփեն

Թուրքի բռնած ճամփեն
19.03.2024 | 13:40

Ալիևը, երբ հրատապ կերպով Հայաստանի հանրապետությունից պահանջում է Ոսկեպար-Բաղանիս հատվածի չորս գյուղերը, միայն Վրաստանի հետ կապող համապետական ճանապարը չէ, որ դնում է վտանգի տակ։ Այն ունի ստրատեգիական մեծագույն նշանակություն։ Բոլորն են խոսում Վրաստան տանող ճանապարհի կսրևորության մասին, բայց ոչ բոլորն են նկատում այն դարանակալ վտանգը, որ սպառնում է մեր երկրին։ Հայտնի է, որ այդտեղից` լեռներով և սարերով ձգվում է անմարդաբնակ անտառապատ մի շրջան, զուրկ որևէ բնակավայրից։ Այն Նոյեմբերյանի սարերով սկսվում և Լոռվա ձորերով ու լեռներով շարունակվելով` հասնում է մինչև Վանաձոր։ Եվ եթե թշնամին կամենա, ապա մի գիշերում աննկատ, լուռ ու մունջ կշարժի իր զորքերը` միանգամից հայտնվելով Վանաձորի գլխին։ Եվ ոչ միայն Վանաձորի... Հայոց փորոտիքը կհայտնվի թուրքի ոտքի տակ։ Մի քայլ անելիս երկու քայլ առաջ պիտի մտածել։ ՔՊ-ն դեռ էն գլխից քայլ է արել դեպի Երևան։ Հիմա էլ է պատրաստվում քայլի։

Միայն թե, այս անգամ, կարծես թե, այդ քայլը պատրաստվում է անել ադրբեջանցու ոտքով։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 2070

Մեկնաբանություններ