Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Հայությունը կուլար և կը մռնչեր իր մեջ»

«Հայությունը  կուլար և կը մռնչեր իր մեջ»
19.04.2024 | 08:33

ԱՐԱ Յ․ ԲԵՐՔՅԱՆԸ ծնվել էր Եղեռնը վերապրածի ընտանքիում, ահա թե ինչու՝ Դանիել Վարուժանի խոսքով․

«...Հայությունը կուլար և կը մռնչեր իր մեջ»,

բայց նա պահել էր լավատեսությունը, որը կարող է փաստել 1969 թ․ նրա բանախոսության մի հատվածը․

«Հոգ չէ, թե մեր քաղաքական անկախութիւունը որոշ շրջանների րնթացքին կորսնցուցած ենք: Հոգ չէ, թե մեր արիւունը նվաճողները շատ եղան, կարևւորն այն է, սակայն, որ մենք մնացինք, մեր մշակույթը մնաց, մեր կրոնը մնաց, և մանավանդ, մեր հայրենիքը միշտ Հայաստան կը կոչվի: Եվ պիտի կոչվի Հայաստան: Անգամ, եթե հուշարձանները կործանեցին, քաղաքների, լեռների, գետերի, լճերի անունները փոխեցին, միևնույն է, Հայաստանն անկործանելի է և մեր անկախությունը վաղ թե ուշ կլինի»:

Նրա մարգարեական կանխատեսումն իրականացավ, ինքն էլ տեսավ անկախացած Հայաստանը, և հայկական պետությունն ամուր պահելը և սերունդներին հանձնելը ամենքիս պարտքն է:

Լիզա ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3747

Մեկնաբանություններ