Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ստացած դիրքերն Ադրբեջանը դարձնելու է պատրաստի ռազմական հենակետեր

Ստացած դիրքերն Ադրբեջանը դարձնելու է պատրաստի ռազմական հենակետեր
22.04.2024 | 13:51

Հիմա ամենակարևորը` իսկ վստա՞հ եք, որ Տավուշի գյուղերը հանձնելուց հետո Ադրբեջանը շարունակելու է սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։

Ես վստահ չէի լինի։ Ադրբեջանը հիմա այս գծում համաձայնեց, որպեսզի ստանա 4 գյուղ և ռազմավարական նշանակության դիրքեր, որոնք միանգամից ամրացնելու են ու դարձնեն պատրաստի ռազմական հենակետեր։

Իսկ հետո, ինչ-որ պահից, կրկին լարվածություն է առաջանալու, և սահմանագծման աշխատանքները դադարելու են այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանը կարողանա նոր պահանջներ պարտադրել:

Իսկ Նիկոլը պատրա՞ստ է իր գլուխը դնել զոհասեղանին, որ գյուղերի հանձնումից հետո ա) Ադրբեջանը չի հարձակվի, և բ) սահմանագծման և սահմանազատման աշխատանքները չեն դադարի։

Իսկ պատրա՞ստ է հրապարակավ հայտարարել, որ ինքնասպան կլինի:

Իսկ այս ամենին ծափահարող պալատական կրկեսի անդամները պատրա՞ստ են կյանքով հատուցել, եթե իրենց քարոզները տեղի չունենան։

Պատրաստ չեն, որովհետև լավ գիտեն, թե հետո ինչ է լինելու:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 8043

Մեկնաբանություններ