Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Խաղաղության զրո երաշխիք

Խաղաղության զրո երաշխիք
26.04.2024 | 14:34

Անցած 6 տարում Նիկոլ Փաշինյանի կողմից հռչակված ծրագրերը՝ նոր Հայաստանը, ժողովրդավարության բաստիոն դառնալը, կոռուպցիայի, օլիգարխիայի վերացումը, 3 միլիոն վարչապետերը, «նախկինների» արած թալանը հետ բերելը, ԽԾԲ-ով պաշտոնների այլևս չնշանակելը, բանկերում քաղաքացիների ժամկետանց վարկերը զրոյացնելը, արագաչափերը վերացնելը, տնտեսական մեծ աճը, ՀԴՄ դիկտատուրան, անգլերեն իմացողների կողմից մոշ աճեցնելը, ոչխարաբուծությանը զարկ տալը և այլն, բոլորը սուտ դուրս եկան։ Հիմա ի՞նչ երաշխիք կա, որ սահմանազատման անվան տակ Տավուշի մարզից միակողմանի կերպով տարածքնԵր հանձնելը Ադրբեջանի հետ խաղաղության է հանգեցնելու; Ոչ մի երաշխիք չկա, խաղաղության հաստատվել-չհաստատվելն էլ ոչ թե Նիկոլ Փաշինյանից, այլ Իլհամ Ալիևից է կախված։ Ադրբեջանի բռնապետը իր երկրում առկա մեծ աղքատությունից, սոցիալական մեծ բևեռացումից, կոռուպցիայից Ադրբեջանի բնակչության ուշադրությունը շեղելու համար թեժ է պահելու հակահայկական թեման, նա անընդհատ նոր զիջումներ է պահանջելու և ստանալու Նիկոլ Փաշինյանից; Նիկոլի թվին փոքր Հայաստանի տարածքը, շագրենի կաշվի նման, անընդհատ փոքրանում է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2298

Մեկնաբանություններ