ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Այլընտրանք չկա. մենք «կամ-կամ»-ի փուլում ենք

Այլընտրանք չկա. մենք «կամ-կամ»-ի փուլում ենք
09.05.2024 | 06:55

Իշխանությունը որևէ մեկը սկուտեղի վրա չի տալու, անգամ, եթե հրապարակում 100.000 հոգի եղավ:

Սակայն այստեղ, ինչպես նաև սոցիալ-քաղաքական փողոցային մյուս շարժումներում, մեկ կարևոր կետ կա.

դա այն վիճակն է (սցենար 1), երբ ուժայիններին հրահանգ է տրվում ջարդել փողոցը (վստահ եղեք՝ ինքը դա անելու է ու դեսպանատներին էլ ասելու, թե բա՝ որ իրավիճակ փոխվի, ձեր առաջ իմ հանձնառությունները կչեղարկվեն, ուրեմն, պետք է կոշտ ճնշել. Իհարկե, իր «գործընկերներին» «ժողովրդական ըմբոստությամբ պարտականությունների կատարում» սցենար պետք չէ, բայց դե իրավիճակը ցույց կտա), ու քանի որ փողոցում անհամար թվով մարդ կա, նրանք հրաման չեն կատարում:

Ու կապի են դուրս գալիս Փողոցի հետ:

Այ դրա համար փողոցը կառավարելու համար պետք են մարդիկ. նրանք կարող են ձեր ճաշակով ու ինտելեկտին, պատկերացումներին համապատասխն չլինել, մեկի բոյը, մեկի քաշը, մեկի անցած ուղին և այլն, մեկի շուրջ բամբասանքերը, մեկի պիտակավորումները, բայց պետության կործանմանը դեմ գնալու հնարավորության առկայության պայմաններում նման վարքագիծը օգնում է միայն գործընթաց ձախողելուն:

Մարդկանց քանակի կարևոր ֆակտորը հենց սա է:

Հետո՝ զուգահեռ սկսում են ընդգծված ակտիվանալ դեսպանատները, բանակցություններ, և կարող է իրավիճակ փոխվել:

Բայց այս ամենին հասնելու համար պետք են պլանավորված, կոորդինացվող և առարկայական քայլեր: Էմոցիան լավ է, եթե այն վերածվում է մտքի ու պլանավորման:

Մարտի մեկով քաղաքականապես ծնվածը հեշտ չի գնալու, սակայն այլընտրանք չկա. մենք «կամ-կամ»-ի փուլում ենք դեռ վաղուց: Այն, ինչ տեսնում եք, հնարավորություն է պետություն ունենալու, մնացյալը էլիտայի ու քաղաքացիների ընտրության հարց է:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1375

Մեկնաբանություններ