«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Բոլոր երկրները ղեկավարվում են իրենց շահերով, մենք չպետք է բացառություն լինենք

Բոլոր երկրները ղեկավարվում են իրենց շահերով, մենք չպետք է բացառություն լինենք
20.06.2024 | 12:12

Երբ, հետևանքները առնվազն համարժեք չգնահատելով, հայտարարում են, որ չունեն սահմանագծված և սահմանազատված պետական սահման, իսկ հընթացս պնդում են, որ ոչինչ էլ չեն փոխում, այլ ընդամենը «գետնի վրա» են տեղափոխում այս կամ այն թվի խորհրդային քարտեզները, ապա ի՞նչն է խանգարում պաշտոնական Ադրբեջանին, որ ի լուր աշխարհի հայտարարի, թե սահման չունեցող երկիրը այդ ի՞նչ սահմանախախտման մասին է խոսում: Այս հայտարարությունը, ի դեպ, հնչել է Տավուշի տարածքները զիջելուց անմիջապես հետո:

Եթե անգամ այս հայտարարությունը չլիներ, հանրահայտ է, որ ադրբեջանական զորքերը զավթած տարածքներում շինարարական մեծածավալ այնպիսի կառույցներով են հիմնովին ամրացել, որ նորանոր զիջումները բնավ չեն դիտարկելու զավթած տարածքներից դուրս գալու իբրև համոզիչ հիմք:

Հ.Գ. Բոլոր երկրները ղեկավարվում են իրենց շահերով, մենք չպետք է բացառություն լինենք:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 6303

Մեկնաբանություններ