Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Անցյալի հիշողությունը պահապան աշտարակ է, որից լավ է երևում ապագան»

«Անցյալի հիշողությունը պահապան աշտարակ է, որից լավ է երևում ապագան»
15.07.2024 | 15:23

Մի առիթով սատանիստներից մեկն ասել է. «Կտրիր մարդուն իր պատմությունից և նրան կկտրես իր ողջ անցյալից. նա քո ձեռքում կդառնա այն, ինչ դու ցանկանում ես»:

Հիմա հասկանու՞մ եք, թե ինչու են պայքարում մեր «Հայոց Պատմության» դեմ։ Որոշ վայ «քարոզիչներ» էլ միանալով այս ազգակործան պատուհասների չար գործին, խորհուրդ են տալիս անցյալը չհիշել, որպեսզի ապագա ունենան, մինչդեռ 5-րդ դարի պատմիչ՝ Եղիշեն ասում է. «Անցյալի հիշողությունը պահապան աշտարակ է, որից լավ է երևում ապագան»։

Եվ այսպիսով, մինչ արհեստածին ադրբեջանը ահռելի գումարներ ծախսելով և ջանք չխայելով իրեն կեղծ «հինավուրց» ադրբեջանի պատմություն է փորձում ատեղծել, մեր որոշ թրքացածներ փութաջանորեն մեր դարավոր հարուստ և փառապանծ պատմությունն են փորձում մոռացության տալ։ Չպետք է թույլ տանք, չպետք է։

Հայ մարդը, որը «Հայոց Պատմությունը» սերտել է իր երանելի նախնիներից պետք է ամեն գնով պահպանի այն։

Եթե ոչ, ապա մեզ չեն ների՝ ո՛չ մեր նախնիները, ո՛չ էլ վաղվա մեր սերունդները։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 9466

Մեկնաբանություններ