Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Շոյգուի ուղերձն ու Փաշինյանի հեծանիվը

Շոյգուի ուղերձն ու Փաշինյանի հեծանիվը
10.08.2024 | 07:14

Անցած մեկ- երկու օրերի ընթացքում շատերն անդրադարձան այն հարցին, թե ինչու Ռուսաստանի ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն Թեհրանից հետո ժամանեց Բաքու: Ոմանք անգամ դավրապաշտական վարկածներ հյուսեցին Հայաստանի դեմ «ռուս- ադրբեջանական հերթական գործարքի» մասին:

Կարծում եմ՝ Շոյգուի այցը Բաքու գոնե մեզ համար անհանգստացնող չէ՝ ճիշտ հակառակը:

Դժվար չէ կանխատեսել, որ Շոյգուն Բաքու երկու ուղերձ էր տարել՝ ա) չմիջամտել իրանա- իսրայելական համարտությանը՝ հաշվի առնելով Իսրայելի հետախուզության ներկայությունն Ադրբեջանում, բ) մերձավորարևելյան հակամարտությունը չօգտագործել որպես պատրվակ՝ Հայաստանի դեմ ագրեսիա հրահրելու համար:

Եթե այս օրերին մեզ մտահոգող բան կա, դա այն է, որ միջազգային հարաբերությունների սուբյեկտից օբյեկտի վերածված Հայաստանում վարչապետի միակ զբաղմունքը մնացել է հեծանիվը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2953

Մեկնաբանություններ