ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Գոյաբանական փակուղի

Գոյաբանական փակուղի
11.08.2024 | 12:42

70 տարի առաջ լույս տեսած այս վեպը այն ժամանակ ընկալվում էր որպես գիտա-ֆանտաստիկ գրականություն և 1960-70 թթ. ընթերցողները դժվարությամբ կարող էին պատկերացնել, որ մեկ դար չանցած այն ամենը, ինչ նկարագրված է վեպում դառնալու է իրականություն ոչ միայն ԱՄՆ-ում այլև ողջ աշխարհում։

Սպառողականության և հարմարվողականության ճիրաններում հայտնված մարդկությունը հայտնվել է գոյաբանական փակուղում։

Հենց այդ փակուղին է աշխարհը և մարդկությանը խժռող պատերազմի պատճառը։

Մենք (մարդիկ) գոյաբանական փակուղուց ելքեր գտնելու փոխարեն անում ենք այն, ինչը մեզ մոտ ամենալավն է ստացվում՝ սպանում ենք միմյանց։

20-րդ դարը պատերազմների դար էր, իսկ 21-րդ դարը կարծես թե անդառնալիորեն դառնում է «մարդակերության» և «պատմության ավարտի» դարաշրջան։

Նարեկ ՊԱՐՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 4513

Մեկնաբանություններ