ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Սրանց «արևմտամետի» կարգավիճակ-պաշտոնին նշանակվելու վերաբերյալ հրամանագիրը ստորագրվել է Բաղրամյան 26-ում

Սրանց «արևմտամետի» կարգավիճակ-պաշտոնին նշանակվելու վերաբերյալ հրամանագիրը ստորագրվել է Բաղրամյան 26-ում
18.08.2024 | 07:44

Հայաստանի «նշանակովի» արևմտամետները հրապարակայնորեն դժգոհում են, որ Կրեմլը խմբագրում է Հայաստանի դպրոցական դասագրքերը: Սակայն, յուրաքանչյուր դժգոհություն պետք է թիրախ ունենա:

Ո՞վ է թույլ տալիս Կրեմլին խմբագրելու հայկական դպրոցական դասագրքերը` Անդրեասյան Ժաննա՞ն, վերջինիս ամուսին Ղազարյան Պետրո՞սը, կրթության ոլորտի նախկին ղեկավարներ Աշոտյան Արմե՞նը, Մկրտչյան Լևո՞նը կամ Վահրամ Դումանյա՞նը, իսկ միգուցե ԿԳՄՍ նախարարության անվտանգության պետի տեղակալը կամ պահա՞կը, թե՞, այնուամենայնիվ, Փաշինյան Նիկոլը:

Այս մասին «նշանակովի» արևմտամետները բազմաբովանդակ լռում են` անուններ չեն հնչեցնում:

Վերջիններս լավ գիտեն, որ Նոր Հայաստանում առանց Փաշինյան Նիկոլի իմացության նույնիսկ 1-ին դասարանի «Այբենարան»-ը չի տպագրվի:

Եվ, ուրեմն, սրանց «լռության» պատճառը մեկն է` սրանց «արևմտամետի» կարգավիճակ-պաշտոնին նշանակվելու վերաբերյալ հրամանագիրը ստորագրվել է Բաղրամյան 26-ում:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3285

Մեկնաբանություններ