Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ի տարբերություն մեզ՝ Բաքուն համակարգային աշխատանք է տանում բոլոր ուղղություններով

Ի տարբերություն մեզ՝ Բաքուն համակարգային աշխատանք է տանում բոլոր ուղղություններով
24.08.2024 | 07:30

2022-ին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում ես և երեք ամերիկահայ գիտնական (Նաթալի Շահբոլ, Միքայել Մաթոսիան և Հայգ Մանասիան) մի հետազոտություն իրականացրեցինք, որն այն պահի դրությամբ չափազանց արդիական ու կարևոր էր թվում: Հետազոտությունը նվիրված էր Արցախի էներգետիկ ներուժի գնահատմանն ու էներգետիկ անվտանգության մարտահրավերներին 44-օրյա պատերազմից հետո: Կարծում էինք, որ ստացված արդյունքները կարող էին օգնել էներգետիկ խորքային ճգնաժամ ապրող հետպատերազմյան Արցախին: Ամեն դեպքում, հետազոտության նպատակը հենց դա էր:

Հետազոտության արդյունքում լույս տեսած հոդվածում ներկայացվել էին մեր կողմից պատրաստված քարտեզներ (արևային ու հողմային էներգետիկ ներուժի գնահատման, փոքր ՀԷԿ-երի և այլն), նաև արխիվային, օրենսդրական, վիճակագրական նյութերի ու գրականության հսկայական ծավալի վերլուծություն:

Օրերս տեղեկացա, որ հոդվածն ակտիվորեն շրջանառության մեջ է գտնվում ադրբեջանական փորձագիտական շրջանակներում, ինչպես նաև տեղ է գտել Ադրբեջանի էներգետիկ գերատեսչության հրապարակային զեկույցներից մեկում:

Դա, իհարկե, մասնագիտական հարված էր: Գոնե ես այդպես եմ ընկալում:

Մյուս կողմից, անձնական պրիզմայի միջով հասկանում ես, թե ինչ համակարգային ու հետևողական աշխատանք է տանում Բաքուն բոլոր ուղղություններով: Աշխատանք, որը մենք, չգիտես ինչու, այդպես էլ չսովորեցինք կամ չցանկացանք կատարել:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 4441

Մեկնաբանություններ