Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Վերջին մեկ տարում գործող վարչախումբը չպահպանեց արցախյան պետական ոչ մի կառույց

Վերջին մեկ տարում գործող վարչախումբը չպահպանեց արցախյան պետական ոչ մի կառույց
19.09.2024 | 14:25

Արտգործնախարարությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Անցնող մեկ տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը, այդ թվում և միջազգային գործընկերների աջակցությամբ, ձեռնարկեց բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հասցեագրելու ԼՂ տեղահանված հայերի առաջնային և միջնաժամկետ կարիքները, ինչպես նաև մշակելու երկարաժամկետ ծրագրեր»։

Իրականում վերջին մեկ տարում գործող վարչախումբը չպահպանեց արցախյան պետական ոչ մի կառույց, մարզական, կրթական, մշակութային ոչ մի կազմակերպություն (այդ թվում՝ ԿԳՄՍ կողմից հավատարմագրված Արցախի պետական համալսարանը, Արցախի հանրային հեռուստատեսությունը և այլն), զարկ տվեց արցախցիների հանդեպ ատելության խոսքի տարածմանը (Գագիկ Մելքոնյանի ելույթը՝ զորօրինակ), արցախցիների բնակեցումը կազմակերպեց (կամ չկազմակերպեց) էնպես, որ համայնքները ցրված լինեն, մարդիկ իրար հետ կապ չունենան, ու ինքնության պահպանման հնարավորությունները կորսվեն։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 4914

Մեկնաբանություններ