Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հիշեք և օրացույցի մեջ սևով նշեք

Հիշեք և օրացույցի մեջ սևով նշեք
20.09.2024 | 07:30

Հայաստանի նորագույն պատմության մեջ երկու խայտառակ իրադարձություն է տեղի ունեցել` Արծվաշենի և Արցախի հանձնումը:

Ինչո՞վ են նման և ինչո՞վ են իրարից տարբերվում Արծվաշենն ու Արցախը:

Իրավական տեսակետից, տարբերությունն ակնհայտ է, պետական դավաճանության տեսակետից` տարբերություն գրեթե չկա:

Իրավական իմաստով, Արցախը կորսված է, Արծվաշենը` դեռ ոչ:

Մյուս կողմից` բարոյահոգեբանական իմաստով, վստահ եմ` արցախահայերի մի մասը ինչ-որ ժամանակ, ինչ-որ ձևաչափով կվերադառնա Արցախ, սակայն, կարծում եմ` Արծվաշեն վերադարձող գրեթե չի լինելու:

Ամեն դեպքում, հիշեք և օրացույցի մեջ սևով նշեք 08.08.1992 և 19.09.2023 ամսաթվերը, թեպետ վերջին ամսաթվի մեջ վստահ չեմ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4767

Մեկնաբանություններ