ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Ի՞նչ նոր խոստումներ են տվել, որ թշնամին կրկին վստահություն է ձեռք բերել

Ի՞նչ նոր խոստումներ են տվել, որ թշնամին կրկին վստահություն է ձեռք բերել
13.10.2024 | 09:22

Չափազանց կարևոր հարց (որը հետո այլ տեղում և այլ ձևով կհնչի) ՔՊ-ին և ՔՊ պաշտպանիչներին, ինչպես նաև ու հատկապես Փաշինյանին և Փաշինյանի պաշտպանիչներին, թե այդ ի՞նչ առաջընթաց են ապահովել թշնամիների համար, ժողովրդի թիկունքում, գաղտագողի ի՞նչ նոր խոստումներ են տվել, որ թշնամիները կրկին վստահություն են ձեռք բերել:

Հոկտեմբերի 7-ին Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն «GDH TV»-ին հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմային։

Պատասխանելով հարցին՝ Իրանո՞վ, թե՞ Հայաստանով է անցնելու, այսպես կոչված, միջանցքը, նա նշել է, որ այդ բանակցություններն ադրբեջանական կողմն է վարում, և պնդել է, թե վերջին օրերին հայկական կողմի հետ կապված զարգացում կա. «Կարծում եմ՝ առաջիկա գործընթացում դա էլ կհստակեցվի, և ամենակարճ ճանապարհով Ադրբեջանին և հետևապես թյուրքական աշխարհին կկապվենք»։

Ու այստեղ կրկին անխուսափելիորեն պետք է հարցնել ՔՊ-ին և ՔՊ պաշտպանիչներին, ինչպես նաև ու հատկապես Փաշինյանին և Փաշինյանի պաշտպանիչներին, թե այդ ի՞նչ առաջընթաց են ապահովել թշնամիների համար, ժողովրդի թիկունքում, գաղտագողի ի՞նչ նոր խոստումներ են տվել, որ թշնամիները կրկին վստահություն են ձեռք բերել։

Արա Պողոսյան

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 7908

Մեկնաբանություններ