ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Ինչու՞ եք սթրեսի ենթարկում հանրությանը

Ինչու՞ եք սթրեսի ենթարկում հանրությանը
23.10.2024 | 08:40

Ամենախաղաղ ու հանդարտեցնող, մի քիչ էլ զվարճալի մասից եմ պատկեր դնում, որ ասելիքս ասեմ: Արմենի հետ այսօր եղանք Օպերայում՝ սեփական աչքով տեսնելու էս ամենը:

Արվեստական առումով՝ ես սենց բաներ սիրում եմ, ինձ համար հետաքրքիր էր, բա՛յց...

Պատերազմ ու տեղահանություն տեսած, երկու թշնամիներից եկող հանկարծահաս սիլի-բիլիի արանքում սեղմված ու դրանից հեչ լավ բան չսպասող էս խեղճ ժողովուրդս, որ սկսել է ամեն տառ ու պատկեր մեկնելով չարագուշակ սիմվոլներ նկատել, մեղք է:

Բա էլ ինչի՞ համար է պետությունը՝ համապատասխան նախարությունն ու մասնագետները, որոնք էս նախագիծը հաստատել են ու, համոզված եմ՝ խելքից դուրս պետական փող են տվել սրա համար: Ինչու՞ եք սթրեսի ենթարկում հանրությանը՝ Օպերայի շենքի արտաքինով մեկ ցրելով արվեստական մարդկանց թեկուզ հայտնի ու ծանոթ, բայց շարքային հայաստանցուն դիվադադար անելուն ընդունակ ու թեկուզ փարաջանովյան՝ հսկայական պատկերները:

Չե՞ք հիշում, որ 44-օրյայից ընդամենն ինն օր առաջ Լեդի Գագան քլիփ թողարկեց Փարաջանովի «Նռան գույնի» պատկերներով, ու անգամ անհավատ մարդիկ էզոթերիկ մեկնաբանությունների գիրկն էին ընկել: Դուք այս ժողովրդի թշնամի՞ն եք, չեմ հասկանում, ինչու՞ եք այդքան ատում այս ժողովրդին, ինչու՞ եք ատում, բայց չեք հեռանում:

Ինչու՞ եք հունից հանում այս խեղճ հարկատուին, որի փողերով ապրում եք (թե եկամտի ուրիշ աղբյուր ունեք՝ ասե՛ք). հարկատուին, որի փողերով սարքել եք այս ոչ տեղին ու ոչ ժամանակին ինստալյացիան:

Ռուզաննա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6278

Մեկնաբանություններ