Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Քրիստոնյաները չպետք է տոնեն Հելոուինը

Քրիստոնյաները չպետք է տոնեն Հելոուինը
31.10.2024 | 11:38

Սիրելի հայ քրիստոնյա, ուզում եմ կիսվել քեզ հետ և հիշեցնել մի քանի պատճառ, թե ինչու քրիստոնյաները չպետք է տոնեն Հելոուինը.

* Աստված կյանք է տալիս, բայց Հելոուինը կենտրոնանում է մահվան վրա:

* Աստվածաշունչն ասում է, որ մի կողմ դնենք խավարի գործերը և որ լույսը ոչ մի կապ չունի խավարի հետ։

*Աստված ազատում է վախից և խուճապից և վախը սատանայից է գալիս: Արդյո՞ք պետք է տոնեմ այն, ինչը հիմնված է վախի վրա:

* Կախարդությունը զզվելի է Տիրոջ համար, իսկ Հելոուինը փառաբանում և գովազդում է կախարդությունը:

* Հելոուինը կախարդության նեոհեթանոսական տոնն է։

* Արդյո՞ք գեղեցիկ է, երբ մենք մեր երեխաներին հագցնում ենք սատանայի զգեստներ (կամ կախարդների, հրեշների, սարսափելի կերպարներ և այլն): Չէ՞ որ դա դիվային է։ Իսկ եթե իմ երեխան հրեշի կոստյում է հագնում, ապա ու՞մ է նմանվում նա, և ինչ արժեհամակարգ է ձևավորվում նրա մեջ: Եթե ես թույլ տամ նրան մասնակցել Հելոուինին, թեկուզ ոչ թե հրեշի, այլ հրշեջի հագուստով, ապա միևնույն է, ես նրան երկիմաստ ազդանշան եմ ուղարկում, թույլ տալով մասնակցել չարի տոնին:

Եթե նույնիսկ իմ հարազատներից շատերը ծիծաղելի համարեն Հելոուինին չմասնակցելը, դա ուղղակի խաղ համարելով՝ արդյո՞ք նրանց կարծիքը պետք է Աստծո կարծիքից վեր դասվի։ Որքան էլ դա անվնաս խաղ համարենք՝

Հելոուինը գովազդում ու փառաբանում է սատանային ու նրա գործերը։

Իմ սիրելի հայրենակից ինքդ մտածիր՝ չարի, խավարի, կախարդության, վախի, մահվան և ամեն դիվայինի համար օր հատկացնելը արդյո՞ք ճիշտ է և չի՞ բերի Աստծո բարկությունը քո կյանք:

Ի լրումն ամենի մեջբերենք Նոր Կտակարանի խորհուրդը. (հատվածներ Հռոմեացիս և Բ Կորնթացիս գրքերից)

«Գիշերն անցել է, ու ցերեկը՝ մոտեցել, ուրեմն խավարի գործերը դեն գցենք և լույսի զենքերը հագնենք։ Ինչպես ցերեկը, պարկեշտությա՛մբ շրջեք... Զգեստավորվե՛ք Տեր Հիսուս Քրիստոսով ...»

«...լույսը խավարի հետ ի՞նչ կապ կարող է ունենալ:»

Հիսուս Քրիստոսը քո մահվան ու վախի գինը վճարել է խաչի վրա, որ դու ազատ լինես ու անձամբ է ասել. « ԵՍ ԵԿԱ, ՈՐ ԿՅԱՆՔ ՈՒՆԵՆԱՆ, ԼԻՈՒԼԻ ՈՒՆԵՆԱՆ...»

(Ավետարան ըստ Հովհաննու 10։10)

Ընտրի՛ր կյանքը:

Anna Godinaction

Դիտվել է՝ 2940

Մեկնաբանություններ