Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նայեք ԵՊՀ-ին, պատկերացրեք Հայաստանը

Նայեք ԵՊՀ-ին, պատկերացրեք Հայաստանը
14.11.2024 | 21:57

ԵՊՀ-ն հերթական անգամ խայտառակ կերպով պարտվեց դատարանում: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը (ԵԴ/45878/02/21) հերթական անգամ բացահայտեց ԵՊՀ-ի այսրոպեական ղեկավարության ոչ իրավաչափ գործելաոճը, սակա՞յն...

Միայն ես ԵՊՀ-ի խայտառակությունների վերաբերյալ հարյուրավոր հոդվածներ և գրառումներ եմ հրապարակել: Դրանք կարդացել են հարյուր հազարավոր (միգուցե միլիոնավոր) ընթերցողներ:

Ավելին` ԵՊՀ-ին վերաբերող հրապարակումների հիմնական լսարանը հենց ԵՊՀ-ի աշխատակիցներն են: Հրապարակումներում բերված փաստերից և ոչ մեկը չի հերքվել: Սակայն դրանից ոչինչ չի փոխվում: ԵՊՀ-ն նպատակաուղղված շարունակում է խայտառակվել: Այսինքն, ԵՊՀ այսրոպեական ղեկավարությունը «թքած ունի» ԵՊՀ-ի համբավի վրա:

Ցավոք, ԵՊՀ-ի աշխատակիցները (գոնե` նրանց մեծամասնությունը) ևս անտարբեր են: Վերջիններս աշխատավարձ են ստանում և լռում:

Չէ՛, աշխատակիցներն իրար մեջ խոսում, քննարկում են բուհի վերաբերյալ մամուլի հրապարակումները, սակայն փակ ձևաչափով: ԵՊՀ-ի աշխատակիցները «հանրային» են դառնում միայն այն ժամանակ, երբ ապօրինությունների ալիքն անձամբ իրենց է հասնում:

Օրինակ` ԵՊՀ-ի Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի աշխատակիցները գիտեին, չէ՞, ինչ է կատարվում ԵՊՀ-ում: Իհարկե, գիտեին: Ձայն չէին հանում:

Վերջերս ամբիոնը փակվեց: Վստահ եմ` ամբիոնի աշխատակիցների մեծ մասն իր մեջ հանրային գործչին բնորոշ տարրեր կհայտնաբերի:

Բազմիցս ասել եմ, որ ԵՊՀ-ն փոքր մասշտաբի Հայաստան է: Այն ինչ կատարվում է ԵՊՀ-ում, ավելի մեծ մասշտաբով կատարվում է Հայաստանում:

Նայեք ԵՊՀ-ին, պատկերացրեք Հայաստանը:

Նայեք ԵՊՀ-ի աշխատակիցներին, պատկերացրեք Հայաստանի բնակիչներին:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2297

Մեկնաբանություններ