Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայամե՜ե՜ե՜տ, չէ մի պոզեր

Հայամե՜ե՜ե՜տ, չէ մի պոզեր
15.11.2024 | 06:57

Անկեղծ, մարդկայնորեն խղճում եմ բոլոր նրանց, ովքեր մի այլ տիպի

հուզմունքով ասում են ՝ «.... հայամետ Ռուբիոն պետքարտուղար է դառնալու...»:

Այդ ինչո՞վ է հայամետ:

Հայկական լոբբի տված փողերի դիմաց հայերի մասին ճառ է ասել , դրանո՞վ:

Հասկացե՛ք, եթե Ռուբիոյի փոխարեն անգամ Ծաղիկ Ռուբոն էլ դառնա ԱՄՆ -ի պետքարտուղար, հայերի մատից փուշ

չի հանելու:

Շահ չկա: Իմաստ չկա:

Առավելագույնը, ինչ կանի Ռուբիոն, Հրազդան գետը կմտցնի խողովակաշար ու Սաուդյան Արաբիային ջուր կտա, որ վերջինս Իսրայելի հետ համագործակցի:

Ջուր եմ ծախում, սառը ջուր...

Հայեր, էս ինչ լավն եք դուք, ծարավներս հագեցրինք:

Հայամե՜ե՜ե՜տ, չէ մի պոզեր...

Չկա նման բան, չի եղել ու չի լինի:

«Կեցցե կատուն, որ յուր փորի համար մուկ է որսում...»:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2275

Մեկնաբանություններ