ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Համակերպվել և համակերպվում ենք սարսափելի բաների հետ

Համակերպվել և համակերպվում ենք սարսափելի բաների հետ
17.11.2024 | 13:11

Դե հիմա պատկերացրեք՝ ԱՄՆ-ի նախագահը հայտարարեր, որ իրենց հիմնադիր հայրերի հռչակած փաստաթուղթը պետության չգոյության մասին է, կամ Անգլիայի վարչապետը հայտարարեր, որ առյուծներն այլևս չպետք է իրենց խորհրդանիշը լինեն, փոխարենը փիսիկները պետք է լինեն, կամ Ֆրանսիայի նախագահը հայտարարեր, որ Էյֆելյան աշտարակը դժբախտ և դժգույն աշտարակ է և մետաղի ջարդոն, կամ Ռուսաստանի նախագահը հայտարարեր, որ Իլյա Մուրոմեցը իրենց չգոյության խորհրդանիշն է, կամ Եգիպտոսի նախագահը հայտարարեր, որ Քեոփսի բուրգը իրենց պատմական ժառանգությունը չի, և պետք է հրաժարվեն դրանից, որ Կլեոպատրան մարմնավաճառ է եղել, կամ Իտալիայում հայտարարեին, որ Սիցիլիան իրենց հայրենիքը չէ, ուղղակի մի խումբ իտալացիներ գնացել և այնտեղ հայրենիք են սարքել...

Մի խոսքով, նման աբսուրդային օրինակներ շատ կարելի է թվարկել: Ի՞նչ տեղի կունենար այդ երկրներում: Կմոռանայի՞ն արդյոք նման հայտարարությունների մասին, եթե նույնիսկ հայտարարողները սափրեին իրենց վրայի ողջ մազերը, եթե նույնիսկ փողոցում տկլոր վազեին: Նման հայտարարություններ անողներին, լավագույն դեպքում, հոգեբուժարան կտանեին, չէ՞, նապոլեոնենց պալատ: Սակայն մեր երկրում ոչինչ տեղի չի ունենում: Նույնիսկ, եթե մուտանտը հայտարարի, որ Հայկ Նահապետը ուզբեկ է եղել, միևնույն է, ոչինչ չի լինելու, որովհետև արժեքները պաշտպանողներ, այդ արժեքների համար կռիվ տալու պատրաստ մարդիկ եթե կան էլ, շատ քիչ են: Որովհետև համակերպվել և համակերպվում ենք սարսափելի բաների հետ: Որովհետև մեր երկրի պարտության և չգոյության խորհրդանիշը նորից վերարտադրվել և զբաղեցնում է վարչապետի պաշտոնը:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 2970

Մեկնաբանություններ