Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հիշու՞մ եք 1+1+1+1+1+1+1+ ...

Հիշու՞մ եք 1+1+1+1+1+1+1+ ...
17.11.2024 | 11:45

Փաշինյան Նիկոլի, իր էությամբ, հանճարեղ, սակայն չգործող բանաձևը:

«Այն ժամանակ, երբ ուսուցիչներին հետաքրքրեն բժիշկների, վարորդներին գիտնականների, առևտրականներին բանվորների, արծվաշենցիներին վանաձորցիների, արցախցիներին գյումրեցիների, ամերիկահայերին ռուսաստանահայերի խնդիրները, հայազգի բնակչությունը կվերածվի ազգի»: Սա է բանաձևի բացատրությունը:

Սակայն, որպեսզի, օրինակ, երևանցիներին հետաքրքրեն արծվաշենցիների խնդիրները, նախ և առաջ դրանք պետք է հենց արծվաշենցիներին հետաքրքրեն: Այսինքն, խնդիրը պետք է բարձրացնի նա, ով գիտի խնդրի մասին ավելին քան մնացածները: Եվ, եթե արծվաշենցին չի ցանկանում լուծում տալ իր խնդրին, ապա մնացածն ի՞նչ անեն:

Այս իմաստով, Փաշինյան Նիկոլի բանաձևը չգործող է:

Բերեմ երկու օրինակ:

ԵՊՀ-ում փակում են Վիկտոր Համբարձումյանի անունը կրող ընդհանուր ֆիզիկայի և աստղագիտության ամբիոնը: Ամբիոնի աշխատակիցները ծպտուն չեն հանում: Վերջիններս անդրկուլիսյան բանակցությունների մեջ են:

Դե, մեկին այլ ամբիոն կտեղափոխեն, մյուսին` այլ աշխատանք կառաջարկեն:

Եվ, բոլորը թքած ունեն և´ Վիկտոր Համբարձումյանի, և´ ամբիոնի նշանակության ու պատմության վրա:

Այս դեպքում, վարորդները, բժիշկները կամ ուսուցիչներն ի՞նչ անեն:

Երկար ժամանակ չէի ցանկանում բարձրաձայնել:

Ժամանակն է:

ՈՒրեմն, մի քանի ամիս առաջ տեղեկացա, որ արծվաշենցիները հետ են վերցրել իրենց հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից: Մի կողմ թողնենք այն, թե ում պահանջով (չնայած` բոլորը գիտեն, որ Ալիևն է ՀՀ իշխանությունների առջև նման պահանջ դրել և ոչ միայն արծվաշենցիների մասով):

Ստացվում է, որ եթե արծվաշենցիներն իրենց խնդիրը փակում են, ապա կապանցիներն ու մարտունեցիներն ի՞նչ անեն:

Ավելին` ես, որ մի քանի տասնյակ տարի պայքարել եմ Արծվաշենի համար, ի՞նչ անեմ:

Ցավոք, հայազգի բնակիչների խնդիրներն ավարտվում են չլուծված` նախնական փուլում:

Հայազգի բնակիչը նախընտրում է լուծել խնդիրները բացառապես անձնական հարթության մեջ և սահմանափակվել:

1+1+1+1+1+1+1+ ... բանաձևը Հայաստանում գործել չէր կարող, քանզի հայաստանցի հայազգի բնակիչների համար այն գենետիկորեն հասանելի չէ:

Գիտե՞ր այդ մասին Փաշինյան Նիկոլը բանաձևի հրապարակման օրերին: Կարծում եմ` լավ գիտեր:

Վերջինս լավ գիտեր նաև նույն բանաձևի թերությունների մասին:

Եվ հենց այդ թերությունների վրա Փաշինյան Նիկոլը եկավ իշխանության և պահեց այն:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2331

Մեկնաբանություններ