Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Անհրաժեշտ է գալ իրականության տիրույթ

 Անհրաժեշտ է գալ իրականության տիրույթ
18.11.2024 | 20:09

Քաղաքական տեխնոլոգիաներում կա երկու կարևոր գործիքակազմ՝ միֆոդիզայն և ռեալդիզայն:

Առաջինն ուղղված է միֆերի ձևավորմանը՝ քաղտեխնոլոգիաների օբյեկտի (անձ, կուսակցություն, պետություն և այլն) կարևորության բարձրացման նպատակով:

Երկրորդը շատ ավելի ցավոտ է օբյեկտի համար, քանզի ուղղված է դրան իրականության տիրույթ բերելուն:

Մենք բոլորս տարբեր մակարդակներում զբաղված ենք միֆոդիզայնով՝ շարունակելով մերժել իրականությունն ու մտածել, թե ռեստավրացիան, այնուամենայնիվ, հնարավոր է:

Մեզ ռեալդիզայն է պետք:

Անհրաժեշտ է գալ իրականության տիրույթ՝ գիտակցելով, որ մենք քիչ թե շատ գործոն էինք, քանի դեռ կար հայկական Արցախը՝ տարածաշրջանային Heartland-ը:

Բոլոր հաղորդակցությունները, միջազգային ենթակառուցվածքային նախագծերը, մեգառեգիոնալ անվտանգային էկոհամակարգերը կարող են հանգիստ շրջանցել Հայաստանը: Այսօր էլ փաստացի շրջանցում են: Ու, վստահեցնում եմ, շրջանցելու են:

Ուստի, գանք իրականություն:

Սկզբի համար առաջարկում եմ խոշորացույցի տակ սկսել ուսումնասիրել թշնամու փորձը, որի մասին անթույլատրելի մակերեսային պատկերացում ունենք: Միաժամանակ, փորձենք ուսումնասիրել ինքներս մեզ՝ որպես սոցիոհամակարգ: Վերջինիս մասին գիտելիքները ևս խիստ ֆրագմենտար են, քաոտիկ ու պատրանքային:

Վահե Դավթյան

Ք.գ.դ., պրոֆեսոր

Դիտվել է՝ 7086

Մեկնաբանություններ