ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

«Խաղաղության պայմանագրի» առանցքային կետերը խնամքով թաքցվում են հայ ժողովրդից

«Խաղաղության պայմանագրի»  առանցքային կետերը  խնամքով թաքցվում են հայ ժողովրդից
20.11.2024 | 17:09

Ալիևը Փաշինյանին պարտադրել է, որ «Խաղաղության պայմանագիր» կոչված չարիքի բովանդակության մեջ ներառված լինի կետ, որտեղ հայկական կողմը կպարտավորվի, ըստ այդ պայմանագրի, ունենալ կոնկրետ ու շատ քչաքանակ զինված ուժեր և շատ սահմանափակ ռազմական բյուջե։ Համոզված եղեք՝ սա այդ պայմանագրի առանցքային կետերից մեկն է, որը խնամքով ու դավաճանաբար թաքցվում է հայ ժողովրդից։

Նիկոլ Փաշինյանը երկու շաբաթ առաջ ԱԺ-ում ունեցած իր ելույթի ժամանակ հենց սա ի նկատի ունենալով էր խոսում այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գնան «ԳՈՐԾԱՐՔԻ»։ Էս համատեքստում էր նրա՝ Կամավորականի կերպարի նվաստացման, բանակը չսրբացնելու և նմանատիպ կործանարար թեզերի տված «ցրցամը»։

Պայմանագրի էս դրույթը Փաշինյանը «սղացնելու» է հենց կնքված «խաղաղության» իրողությամբ․ այսինքն՝ եթե Հայաստանը չունի թշնամի, ի՞նչ իմաստ ունի այդքան փող ծախսել զինված ուժերի վրա ու ի՞նչ իմաստ ունի ունենալ պարտադիր ժամկետայիններից բաղկացած կանոնավոր բանակ։ «Անցում՝ պրոֆեսիոնալ բանակի» «բարեփոխման» անվան տակ նա կրճատելու է ՀՀ ԶՈՒ թվակազմը այնքան, որքան կպահանջի Ալիևը։

Հ․Գ․ «Քաղաքացիական պայմանգրից» մինչև «Խաղաղության պայմանագիր» ընկած ճանապարհի վերջում է կանխորոշված Հայկական պետականության վերջնական կործանումը։

Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 6555

Մեկնաբանություններ