Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Չի՛ կարող չհայտնվել

Չի՛ կարող չհայտնվել
28.11.2024 | 20:34

Ղազախստանի նախագհի պահվա՞ծքն էլ ձեզ ոչինչ չհուշեց:

Չնկատեցի՞ք, թե ինչպես սիրամարգի ինքնասիրահարվածության ու հնդկահավի փքվածության խառնուրդ շարժուձևից հետք անգամ չէր մնացել:

Դրանց եկել էր փոխարինելու լաքեյի հաճկատարությունը:

Իզու՜ր:

Ա՛յ, եթե Տոկաևի վարվելակերպի այդ տարբերությունը ընկալվեր, ոմանք, իրենց դրած ծիծաղի սմայլիկը կհեռացնեին իմ այն գրառման տակից, որտեղ ասում էի, թե ռուսական արջի գրկում հաջորդը Ղազախստանի իշխնությունն է հայտնվելու:

ՈՒ հայտնվելու է:

Չի՛ կարող չհայտնվել...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2339

Մեկնաբանություններ