Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Էս մարաթոնն անում եք, որ ի՞նչ անեք

Էս մարաթոնն անում եք, որ ի՞նչ անեք
29.11.2024 | 13:33

Նոր աչքովս ընկավ` Հ1-ով «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնն էր գնում: Միանգամից մոտս լեգիտիմ հարց առաջացավ, թե էս մարաթոնն անում եք, որ ի՞նչ անեք, փող եք մուրում հանուն ինչի՞:

«Նախկինների» ժամանակ հիմնական թեման Արցախն էր, հավաքված ողջ գումարն ուղղվում էր Արցախում ներդրումներ անելուն, այն շենացնելուն, Նիկոլը եկավ ու Արցախը ծախեց՝ թեման փակեց ու սաղիս «ապապետական» հռչակեց:

Ի դեպ, էնքան պրիմիտիվ ու ապաշնորհ եք, որ էլի Հ1-ի հույսը Հանրապետականն ա մնացել. մարաթոնի կարգախոսն է՝ «Քեզ համար, Հայաստան»: Հիշեցնեմ, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում ևս ՀՀԿ նախընտրական կարգախոսն էր՝ «Քեզ համար, Հայաստան»:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 4297

Մեկնաբանություններ