ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

SMS-ից առա՞ջ, թե՞ հետո

SMS-ից առա՞ջ, թե՞ հետո
05.12.2024 | 13:37

«Հովիկ Աղազարյանը պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր է կազմակերպել»:

Կոնջորյան

Սա հաղորդում է հանցագործության մասին։

Հիմա հարց։

Այդ ե՞րբ իմացաք այդ արտահոսքերի մասին` SMS-ից առա՞ջ, թե՞ հետո։ Եթե առաջ, բա ինչու չէիք դիմել համապատասխան կառույցներ քրգործ հարուցելու հարցով։

Եթե SMS-ից հետո, բա ի՞նչն է պատճառը, որ հիմա չեք դիմում։

Հայրապետ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Հ.Գ.

Մնացած ՔՊ-շնիկներին ահաբեկելու համար ողջ «իրավապահ» համակարգը մոբիլիզացվելու է Աղազարյանի դեմ։

Տեսնես քանի՞ քննիչ, օպեր ու դատախազ կմոբիլիզացվեն վիժվածքի հրահանգ SMS-ը կյանքի կոչելու համար։

Դիտվել է՝ 1970

Մեկնաբանություններ