Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ազատության արձանը ձուլել են հենց Ախթալայի պղնձից

Ազատության արձանը ձուլել են հենց Ախթալայի պղնձից
06.12.2024 | 19:12

Բոլորիդ հայտնի է, թե ինչ հայտնի համայնք է Ախթալան։

Ախթալան հայտնի է Սուրբ Աստվածածին վանքով, որտեղ պահպանվել են 960 քառակուսի մետր որմնանկարներ։

Հարուստ է հանքարդյունաբերությամբ, 300 տարուց ավելի շահագործվում են պղնձի հանքերը։

Ավելին, մի ժամանակ ախթալացիներն ուզում էին քաղաքում ԱՄՆ Ազատության արձանի նման մի արձան կանգնեցնել, քանի որ ըստ այս նույն ավանդության, ֆրանսիացիները Նյու Յորքի սիմվոլ հանդիսացող Ազատության արձանը ձուլել են հենց Ախթալայի պղնձից:

Տեր ՀԵԹՈՒՄ ՀԵԹՈՒՄ

Դիտվել է՝ 3610

Մեկնաբանություններ