Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սիրիան մասնատելու գործընթաց է սկսվել

Սիրիան մասնատելու գործընթաց է սկսվել
08.12.2024 | 14:54

Իսրայելի ուժային կառույցներն արդեն Սիրիայում են։ Իսրայելի պարեկները սիրիական Խան Առնաբա քաղաքում են, որտեղ իրականացնում են գործողություններ, ինչի հետևանքով կա արդեն մեկ զոհ սիրիական կողմից։

Ակնհայտ է, որ Սիրիան մասնատելու գործընթաց է սկսվել. մի մասը՝ քրդերին, մի մասը՝ թուրքերին, մի մասը՝ հրեաներին։ Սակայն կարող է և չմասնատվել, քանի որ, ԱՄՆ-ի աջակցությունը վայելելու համար, հնարավոր է շարունակվեն ներքին բախումներն արդեն քրդերի և թուրքամետ ուժերի միջև, իսկ Իսրայելը պարզապես իրեն անհրաժեշտ փոքր հատվածը կվերցնի, կդարձնի բուֆերային գոտի, մինչև ջրերը պարզվեն:

Բարդ Մերձավոր Արևելքում շատ դժվար է կանխորոշել, թե հաջորդ քայլին ինչ է լինելու, քանի որ այստեղ չկա հստակ քաղաքականություն հստակ քաղաքական գործիչների կողմից։ Կան ցեղային հետաքրքրվածություններ և դրանց բավարարումների սահմանափակ ցանկություններ:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4454

Մեկնաբանություններ