Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ալիևի հեռահար նկրտումների մասին կարելի էր կռահել 44-օրյա պատերազմից անմիջապես հետո

Ալիևի հեռահար նկրտումների մասին կարելի էր կռահել  44-օրյա պատերազմից անմիջապես հետո
18.12.2024 | 19:01

Փոխադարձաբար միմյանց նկատմամբ միջազգային դատական ատյաններում դիմումներ և հայցեր ներկայացնելուց զերծ մնալու պահանջի գաղափարը (ըստ Ալիևի՝ սա դեռևս ամբողջովին չհամաձայնեցված 3 կետերից մեկն է) բնավ նոր չէ: Այդպիսի հեռահար նկրտումների մասին կարելի էր կռահել, երբ Ալիևը 44-օրյա պատերազմից անմիջապես հետո հանդես եկավ մի կատարյալ անհեթեթ հայտարարությամբ, թե իբր, փորձագետների հաշվարկներով, Ադրբեջանին պատճառվել է 50 մլրդ դոլարի վնաս, և եթե այդ գումարը չտրվի, իրենք պատրաստ են բավարարվել համարժեք տարածքային զիջումներով: Այս թեզը հետագայում հրապարակավ նաև էրդողանի կողմից հավանության արժանացավ:

Հ.Գ. Այդ կետը ոչ միայն հակասում է միջազգային նորմերին, այլև չի կարող երաշխիք համարվել. ցանկացած կողմ ցանկացած պահի կարող է անարգել շրջանցել այդպիսի անհիմն պայմանավորվածությունը:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 3040

Մեկնաբանություններ