Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մեր պետականության նավը ծովի հատակ է տանում ներքին ծովահրեշը

Մեր պետականության նավը ծովի հատակ է տանում ներքին ծովահրեշը
20.12.2024 | 16:34

Նիկոլ Փաշինյանը նորից հակապետական, հակահայկական թեզ է հնչեցրել, ասելով, թե 105 տարեկան բուհ չունենք, որովհետև 1000 տարի պետություն չենք ունեցել։ Նորից պետություն չունենալու մասին է խոսել, իր կինն էլ Խորենացու «Ողբի» պետություն չունենալու հատվածն է գովազդում։ Հայաստանի Հանրապետությունը հարափոփոխ այս ժամանակաշրջանում դրսի հզոր կենտրոններից հարվածներ է ստանում, սակայն մեր պետականության նավը դեպի ծովի հատակ է տանում ներքին ծովահրեշը` իր յոթ գլուխներով։ Այդ գլուխներից գլխավորը Նիկոլ Փաշինյանը և ՔՊ ֊ն են, երկրորդը` օտարին ու իր անձնական շահին ծառայող գեներալիտետը, երրորդը` տհաճ մականուններով, փողից բացի այլ արժեք չճանաչող օլիգարխները, չորրորդը` «նախկինները»,հինգերորդը` Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմություն խաղացողները, վեցերորդը` փուչ, իշխանության կերակրատաշտից ոսկոր փախցնող մտավորականները, յոթերորդը` օտարին ծառայող, բարոյական արժեքներ, հայրենասիրություն, հայասիրություն չունեցող լրատվամիջոցներն ու ՀԿ-ները։ Այս յոթգլխանի հրեշին ո՞վ է մեզանում դիմակայում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2742

Մեկնաբանություններ