Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մեր երկիրը հարևան է ֆաշիստական պետությանը, և ֆաշիզմի վտանգը չի վերացել

Մեր երկիրը հարևան է ֆաշիստական պետությանը, և ֆաշիզմի վտանգը չի վերացել
08.01.2025 | 15:12

«Մեր երկիրը հարեւան է ֆաշիստական պետությանը, և ֆաշիզմի վտանգը չի վերացել։

Ուստի ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Այն կկործանի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք։ Մենք այլ ելք չունենք»:
Սա ուղիղ ցիտատ է, ընկերներ։

✔️ալիևը ռազմական ճանապարհով Սյունիքի միջանցքի մասին է խոսում, կամ նիկոլ եղբոր հետ համագործակցելու ձեռք-ձեռքի տալով

✔️խոսում է՝ հաջորդ քայլը Հայաստանը ոչնչացնելու մասին։ Անվանելով Հայաստանը ֆաշիստական երկիր, բնականաբար իրականացնելով ըստ իրեն՝ Նյուրնբերգյան դատավարություն բոլոր նրանց նկատմամբ, ովքեր սիրել և պայքարել են Երկիր, պետություն, պետականություն ունենալու, Ազգ մնալու, ապրելու և արարելու համար․․․

Իսկ ընդդիմությունը արդեն ավելի ագրեսիվ պայքարի է դուրս եկել, իրար դեմ․․․ ոչ թե ազգադավ ղեկավարության, հայակործան կառավաման դեմ։

Վերջինս միայն փոխելով կկարողանանք արտաքին թուրքի դեմն էլ առնել, ամուր գործընկերներ ձեռք բերել, ի վերջո իսկապես արժանապատիվ խաղաղություն ունենանք։

Առաջարկս․ կրկնում եմ, շատ շտապ ձևավորել ազգային անհատներով ստեղծված հարթակ, իսկ առաջնորդը կծնվի պայքարի ժամանակ․․․

Հապաղելը մահ է

Գևորգ Գևորգյան

Դիտվել է՝ 2213

Մեկնաբանություններ